Անցնել բովանդակությանը
Հասանելի է

Թիմի առաջադրանքները և հաշվետվությունների ժամկետները՝ մեկ տեղում։

Marcelan Tasks-ում երևում է, թե ով ինչ է անում, որ հաշվետվությունը երբ է հանձնվում և ինչ են խնդրել գործընկերները։ Առանձին երևում են այսօրվա, վաղվա և ժամկետանց առաջադրանքները։

Քարտ պետք չէ։ Աշխատում է բրաուզերում և հեռախոսում՝ առանց տեղադրման։ Marcelan-ի հաշիվ արդեն ունե՞ք՝ մտեք Marcelan Tasks նույն հաշվով։

Ինչ է անում

Ինչ է անում Marcelan Tasks-ը։

Առաջադրանքներ

  • Առաջադրանք՝ պատասխանատուով, մասնակիցներով, ժամկետով, մեկնաբանություններով և ֆայլերով։
  • Առանձին երևում են այսօրվա, վաղվա և ժամկետանց առաջադրանքները։
  • Թիմ և դերեր (Ղեկավար, Աշխատակից), ոչ աշխատանքային օրերի օրացույց, ծանուցումներ։

Հաշվետվություններ

  • Ըստ կազմակերպության և ժամանակաշրջանի՝ ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան։
  • Կարգավիճակները՝ լրացում, ստուգում, ուղարկում։
  • Դիտում՝ ամփոփ աղյուսակով կամ քարտերով։

Գործընկերների հավելված

  • Հեռախոսում և համակարգչում՝ հարցումներ, անելիքներ և զրույց՝ նկարով, ձայնային հաղորդագրությամբ և ֆայլով։
  • Լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Հարկերի և վճարների թերթիկ

  • Ամեն կազմակերպության համար՝ ամսական թերթիկ՝ գումարներ, ժամկետներ, հաշվեհամարներ։
  • Թերթիկը նկար է՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, ուղարկվում է ծրագրից, վճարումները նշվում են։

Փաստաթղթեր

  • Լիազորագրեր, դիմումներ, ռեկվիզիտների թերթիկ, մատյան։

Վիճակագրություն

  • Ղեկավարի համար՝ ժամանակին և ուշացումով կատարված առաջադրանքներ։
Երեքը միասին

Marcelan HR-ի և Contracts-ի հետ։

Նույն տվյալները

Կազմակերպությունների տվյալները երեք ծրագրում նույնն են՝ ըստ ՀՎՀՀ-ի (հարկ վճարողի հաշվառման համարի), և համաժամեցվում են։

ՀԾ-Հաշվապահի հետ

Տվյալների փոխանակում ՀԾ-Հաշվապահ ծրագրի հետ՝ XML ֆայլերով։

Ձեր Google Drive-ում

Ֆայլերը պահվում են Ձեր Google Drive-ում, և կարող եք դրանք ներբեռնել։

Նույն կանոնները

Նույն տեսքը և նույն կանոնները՝ ամսաթիվ, գումար, անուն։

Սակագներ

Սակագներ։

Առաջին 14 օրն անվճար է՝ մինչև 5 օգտատեր և 10 կազմակերպություն, առանց քարտի։ Սակագները՝ նույն սանդղակով, ինչ Marcelan HR-ը՝ Սինգլ, Ստանդարտ, Ստանդարտ+, Մաստեր և Պրո՝ ըստ օգտատերերի և կազմակերպությունների քանակի։ Marcelan Tasks-ի գները կհրապարակվեն այստեղ շուտով։

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր։

Ծրագիրը հաշվո՞ւմ է հարկերը

Ոչ։ Marcelan Tasks-ը հարկեր չի հաշվում և հաշվետվություններ ՊԵԿ (Պետական եկամուտների կոմիտե) չի ներկայացնում։ Գումարները լրացնում եք Դուք, իսկ ծրագիրը հետևում է ժամկետներին և կարգավիճակներին։

Ինչպես սկսել

Սեղմեք «Փորձել 14 օր անվճար» և գրանցվեք։ Եթե արդեն օգտագործում եք Marcelan HR-ը, մտեք նույն հաշվով, իսկ ընկերության ադմինը սեղմում է «Միացնել Marcelan Tasks-ը»՝ կազմակերպությունները և թիմը նույնն են։

Ինչպես են մտնում գործընկերները

Ամեն գործընկերոջ համար ստեղծում եք մուտք և ուղարկում հրավերի հղումը։ Գործընկերը բացում է հղումը, դնում է իր PIN-ը և այնուհետև մտնում է հեռախոսից կամ համակարգչից՝ առանց Marcelan-ի հաշվի։

Ով է մատուցում ծառայությունը

«Նումետրիքս» ՍՊԸ-ն՝ Երևանից։ Պայմանները՝ Օգտագործման պայմաններ էջում, տվյալների մասին՝ Գաղտնիության քաղաքականություն էջում։

Ծրագրեր

Marcelan-ի մյուս ծրագրերը։

Հասանելի է

Marcelan HR

Կադրային փաստաթղթերը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով՝ աշխատանքի ընդունումից մինչև ազատում։

Շուտով

Marcelan Contracts

Պայմանագրեր, ակտեր և համաձայնագրեր՝ պատրաստի ձևանմուշներից՝ Word, PDF և Google Docs ձևաչափերով։