Անցնել բովանդակությանը
Շուտով

Պայմանագրեր, ակտեր և համաձայնագրեր՝ պատրաստի ձևանմուշներից։

Կողմերի տվյալները լրացնում եք մեկ անգամ, իսկ պայմանագիրը, ակտը և լրացուցիչ համաձայնագիրը կազմվում են դրանցից՝ Word, PDF և Google Docs ձևաչափերով։

Շուտով։ Marcelan Contracts-ը տեղափոխվում է Marcelan-ի նոր հարթակ՝ Marcelan HR-ի նման։ Երբ այն պատրաստ լինի, այս էջում կհայտնվի «Փորձել» կոճակը։

Ինչ է անում

Ինչ է անում Marcelan Contracts-ը։

11 պայմանագիր

  • Առուվաճառք, մատակարարում, ծառայությունների մատուցում, խորհրդատվական ծառայություններ, ուսուցում, մարզչական ծառայություններ։
  • Վարձակալություն, ենթավարձակալություն, ավտոմեքենայի վարձակալություն, կապալ, փոխառություն։

Ակտեր և համաձայնագրեր

  • 13 ակտ և լրացուցիչ համաձայնագիր։
  • Ակտը լրացվում է հիմնական պայմանագրից, ամսական ակտերը՝ օրերի հաշվարկով։

Հաշվարկներ

  • Փոխառության տոկոսներ և մարման ժամանակացույց։
  • Վարձավճարից եկամտային հարկ։
  • Ուսուցման պայմանագրի լուծման դեպքում վերադարձվող գումար։

ՍՊԸ բաժնեմասի օտարում

  • Պետական գրանցման փաստաթղթերը մեկ ձևից՝ պայմանագրեր, ծանուցումներ, որոշում կամ արձանագրություն, կանոնադրություն, լիազորագիր։

Կողմեր

  • Կողմերի ցուցակ՝ ըստ ՀՎՀՀ-ի (հարկ վճարողի հաշվառման համարի)։
  • ՀԾ-Հաշվապահից ներմուծում և արտահանում՝ XML-ով։
  • Վարձատուների գույքեր՝ ըստ ամսաթվի։

Փաստաթղթերի մատյան

  • Համարակալում և կարգավիճակներ՝ ուղարկված, ստորագրված, բնօրինակը ստացված, չեղարկված։
  • Ուղարկում՝ ծրագրից։
  • Կողմերի վավերապայմաններն ու ստորագրությունները չեն կտրվում երկու էջի միջև։
Երեքը միասին

Marcelan HR-ի և Tasks-ի հետ։

Նույն տվյալները

Կազմակերպությունների տվյալները երեք ծրագրում նույնն են՝ ըստ ՀՎՀՀ-ի, և համաժամեցվում են։

ՀԾ-Հաշվապահի հետ

Տվյալների փոխանակում ՀԾ-Հաշվապահ ծրագրի հետ՝ XML ֆայլերով։

Ձեր Google Drive-ում

Փաստաթղթերը պահվում են Ձեր Google Drive-ում, և կարող եք դրանք ներբեռնել։

Նույն կանոնները

Նույն տեսքը և նույն կանոնները՝ ամսաթիվ, գումար, անուն։

Սակագներ

Սակագները՝ մեկնարկին։

Նույն սանդղակով, ինչ Marcelan HR-ը՝ Սինգլ, Ստանդարտ, Ստանդարտ+, Մաստեր և Պրո՝ ըստ օգտատերերի և կազմակերպությունների քանակի։ Գները կհրապարակվեն այստեղ ծրագրի մեկնարկին։

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր։

Կա՞ էլեկտրոնային ստորագրություն

Ոչ։ Փաստաթղթերը տպում և ստորագրում եք, իսկ մատյանում նշում եք կարգավիճակը՝ ուղարկված, ստորագրված, բնօրինակը ստացված։

Ծրագիրը իրավաբանական խորհրդատվությո՞ւն է

Ոչ։ Marcelan Contracts-ը գործիք է. փաստաթղթերը կազմվում են պատրաստի ձևանմուշներից և Ձեր լրացրած տվյալներով, և ստորագրելուց առաջ դրանք ստուգում եք Դուք։

Երբ կարող եմ փորձել

Երբ Marcelan Contracts-ը տեղափոխվի նոր հարթակ։ Այդ ժամանակ այս էջում կհայտնվի «Փորձել» կոճակը։ Մինչ այդ կարող եք սկսել Marcelan HR-ով։

Ով է մատուցում ծառայությունը

«Նումետրիքս» ՍՊԸ-ն՝ Երևանից։ Պայմանները՝ Օգտագործման պայմաններ էջում, տվյալների մասին՝ Գաղտնիության քաղաքականություն էջում։

Ծրագրեր

Marcelan-ի մյուս ծրագրերը։

Հասանելի է

Marcelan HR

Կադրային փաստաթղթերը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով՝ աշխատանքի ընդունումից մինչև ազատում։

Հասանելի է

Marcelan Tasks

Թիմի առաջադրանքները, հաշվետվությունների ժամկետները և գործընկերների հարցումները՝ մեկ տեղում։